26 12 2019

Նպաստ ստացողը վարկով «Բրաբուս» է առնում. Նիկոլ Փաշինյան



Կառավարությունն այսօր որոշում ընդունեց, որ Ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքի աշխատունակ անդամները աշխատանքի անցնելու դեպքում ևս 6 ամիս նպաստ կստանան։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի խոսքով՝ այս փոփոխությամբ նպաստառու ընտանիքի աշխատունակ, բայց գործազուրկ անդամի հետ աշխատանք պետք է տարվի  զբաղվածության պետական գործակալության հետ համատեղ:

«Սակայն եթե անձը հրաժարվի իրեն արված երկու հարմար աշխատանքների առաջարկից, տեղի կունենա անապահովության միավորի կտրուկ նվազում՝ հանգեցնելով նաև նպաստի իրավունքի կորստի: Առաջարկում ենք այս փոփոխությունն ուժի մեջ մտցնել 2020 թվականի ապրիլի 1-ից: Այն կվերաբերի համակարգ մուտք գործելու համար նոր դիմող կամ նոր փաստագրվող քաղաքացիներին»,-ասաց Բաթոյանը։

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ