26 12 2019

«Թավշյա» փարիսեցիություն. մամուլի ազատության «ռահվիրան»․ Անդրանիկ Թևանյան

«Թավշյա» փարիսեցիություն. մամուլի ազատության «ռահվիրան»․ Անդրանիկ Թևանյան

Քաղաքական գործիչ Անդրանիկ Թևանյանը գրում է․

««Լրատվամիջոցների ազատությունը Հայաստանում որեւէ կերպ չի սահմանափակվում»,– հայտարարում էր Նիկոլ Փաշինյանն այն պահին, երբ դատարանում էր հայտնվել «5–րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանին բերիական ոճով կալանավորելու հարցը։

Հայտարարվում էր այն ժամանակ, երբ դրանից մեկ օր առաջ հարձակման էին ենթարկվել «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողն ու օպերատորը։

Հայտարարվում էր այն դեպքում, երբ իշխանությունների անթաքույց խրախուսմամբ խունվեյբինական արշավ էր կազմակերպվել «Հայելի» ակումբի դեմ։

Հայտարարվում էր այն համոզմամբ, որ բոլորը մոռացած կլինեն մի քանի օր առաջ «Ժողովուրդ» թերթի գրասենյակի հետ տեղի ունեցածը։

Հայտատարվում է այն հույսով, որ չեն հիշի, թե վարչապետ դառնալուն պես ինչպես ուժայինները գրոհի ենթարկեցին «Երևան թըդեյ» կայքի խմբագրությունը։

Ի՞նչ է սա, եթե ոչ երեսպաշտություն՝ «թավշյա» փարիսեցիություն։

Հ.Գ.։ Փաշինյանն ասում է, երբ մենք օտարերկրյա այցերից վերադառնում ենք, վերադարձի ճանապարհին անպայման հրավիրում ենք պատվիրակության ուղեկցող լրագրողների, և ես միշտ խոսակցությունը սկսում եմ այս հարցով՝ արդյոք լրագրողների եւ լրատվամիջոցների ազատությունը Հայաստանում որեւէ կերպ սահմանափակվո՞ւմ է։ Ուրախ եմ արձանագրել, որ դեռևս իմ այն նախնական հայտարարությանը հակասող տեղեկատվություն չեմ ստացել։

Է՛հ, իրենք իրենց ենթակա լրատվամիջոցներին տանում են դրսի այցերի, հետո հարցնում, թե բա հը՞, ո՞նց է մամուլի ազատության վիճակը։ Պարզ չէ՞, թե ինչ պատասխան պետք է հնչի այդ հարցին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ