Ռոբերտ Քոչարյանի աջակից Սարգիս Օհանջանյանը գրում է․
«Այսօր նորից ականատես եղանք հերթական քաղաքական պատվերի, որի հետևանքով քաղաքական հետապնդում սկսվեց Արմեն Թավադյանի նկատմամբ և վերջինս ձերբակալվեց։
Ի վերջո, ե՞րբ է հասկանալու այս իշխանությունը, որ մեզ ձերբակալումներով հնարավոր չէ վախեցնել, հնարավոր չէ ընկճել և որևէ կերպ ազդել մեր՝ հանուն արդարության պայքարին։ Նմանատիպ երևույթները մեզ ավելի են համախմբում, ավելի ուժեղ ու վճռական են դարձնում։
Զարմանալ պետք չէ, քանի որ առջևում Նոր տարի է և իշխանությունները հասկանում են, որ միայն հոթ-դոգով հասարակության որոշ մասին չեն կարող կշտացնել, փորձում են շոուով պակասորդը լրացնել»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը