Հասարակական գործիչ Նարեկ Մանթաշյանը տեսանյութ է հրապարակել և գրել․
«Մշակույթի և արվեստի 60 գործիչներին հայհոյող այսօրվա նույն մարդիկ , 2008 թվականին նույնկերպ հայհոյում էին Սոս Սարգսյանին միայն նրա համար, որ նա չէր միացել իրենց հոգևոր հորը` Լևոն Տեր-Պետրոսյանին: Նույն նողկալի լեքսիկոնը հրապարակային, քստմնելի պարսավանքը: Հարգելի մշակույթի գործիչներ, նայեք ուշադիր բեմին, այդ հրճվանք ապրող արարածներին, լսեք ատելությամբ լցված ամբոխին. ոչինչ չի փոխվել, սակայն պետք է հիշել, որ Վարպետը մնաց Վարպետ , իսկ վայրահաչողները մոռացվելու են: Եթե դուք արժանանում եք 2008 ին սերմանած ատելության պտուղներին , մի բանում կարող եք վստահ լինել ձեր մեջ ազատության վտանգ են տեսնում, նույնպես ինչպես Սոսի մեջ տեսնում էին ամբոխի ազդեցությանը չենթարկվելու վտանգ: Դուք այսօր բոլորդ մի մասինիկ Սոս Սարգսյան ունեք ձեր մեջ: Բրավո»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը