Հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը գրում է․
«Երբ Կարեն Բեքարյանը կես տարուց ավելի բոլոր հնարավոր ճանապարհներով զգուշացնում էր, որ ադրբեջանցիները ժամանակն արդյունավետ են օգտագործում և հակահայկական նոր նախագծեր են սաղմնավորում և գործարկում, ժողովրդի վարչապետի իշխանությունն ուղղակի անտեսում էր։
Փաշինյանից սկսած մինչև ԱԳՆ և Սփյուռքի հանձնակատարի գրասենյակ զբաղված էին հյուսիսից մինչև հարավ, արևելքից մինչև արևմուտք հաճոյանալով և դա ներքին օգտագործման փիառ ակցիաների վերածելով: Այդ շոուներին օգտագործեցին նաև Արցախում քաստինգի դուրս եկած պոտենցյալ հաճախորդներին:
Խնդրեմ՝ Ադրբեջանն արդեն հասել է այնտեղ, որ նման քարոզական հոլովակներով Ռուսաստանի հարավում, որտեղ հոծ հայկական բնակչություն կա, արցախյան գոյամարտի մասնակիցները ներկայացվուն են որպես ԱՄՆ ԿՀՎ ինստրուկտորների կողմից պատրաստված կազմակերպված հանցագործ բանդա, որոնք ներթափանցել են Ռուսաստան և ռուս ժողովրին կեղեքելու համար հանցաշխարհում մրցակցում են օրենքով գողերի և այլ կազմակերպված հանցավոր խմբերի հետ: Հասկանում եք չէ՞՝ մեզ բարեկամ ու դաշնակից ռուս ժողովրդի ինչ կոդերի վրա են խաղում՝ ԱՄՆ ԿՀՎ, հանցաշխարհ, թալան...
Եվ, հիմա ազգովի ստիպված ենք «վայելել» Բաքվի տեղադրած այն ականների պայթյունները, որոնց տեղադրման մասին մասնագիտական գիտելիքներ ունեցողները հնարավոր տարբերակներով բարձրաձայնում և աղաղակում էին: Եթե Փաշինյանի իշխանությունը սրա դեմն առնել չի կարող, թող ազնիվ խոստովանի այդ մասին: Թող ասեն՝ անկարող ենք... Գոնե այդ ժամ կմոբիլիզացվենք ու գրագետ քայլերով վիճակը կշտկենք: Որովհետև շատ քիչ ժամանակի հարց է, երբ հայկակական պետական անգործության պայմաններում Ադրբեջանն իրենով է անելու ռուսաստանյան մեդիադաշտը, սոցիալական ցանցերն ու հանրային կարծիք ստեղծելու գործում դոմինանտ դերակատարություն է ստանձնելու»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը