«Հիմա մենք կարող ենք ֆիքսել, որ Նիկոլ Փաշինյանը, նրա համակիր, համախոհ, հենարան քաղաքական շրջանակները և արտասահմանյան ֆինանսավորմամբ ՀԿ-ները, որոնք տարիներ շարունակ խոսել են մարդու իրավունքների մասին խաբել են, դա միֆ է: Հայաստանում չի հարգվում մարդու իրավունքները, իսկ այսօրվա իշխանությունները չեն հարգում ժողովրդավարության ամենատարրական սկզբունքները, կա զրո հարգանք: Կա երկակի ստանդարտներով արդարադատություն, կա քաղաքական ու հանրային կյանքը սեփականաշնորհելու, յուրացնելու մղում, որպեսզի կառուցվի այն ընտանիքապետությունը, որը մենք այսօր տեսնում ենք: Այսօրվա դրությամբ մենք կարող ենք ֆիքսել, որ Հայաստանում ստեղվծում է ընտանիքապետություն՝ մեկ ընտանիք պետություն, որտեղ բոլորը պարտավոր են հարգել այդ ընտանիքի կամքը»,- «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնում «Հայաստանը 2020-ի նախաշեմին. մարտահրավերներ, հնարավորություններ, զարգացման սցենարներ» խորագրով տարեվերջյան համաժողովի ժամանակ հայտարարեց Միհրան Հակոբյանը։
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը