Zham.am-ը գրում է․ «Ռոբերտ Քոչարյանի օգտին իրենց աջակցությունն ցույց տված ավելի քան 60 հայտնի գործիչների կոչը խիստ մտահոգել է Նիկոլ Փաշինյանին: Այնքան, որ նրա կարգադրությամբ սկսվել է այս մարդկանց նկատմամբ վարկաբեկման փորձերը: Լկտիությունը հասել է նրան, որ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցը, նույնիսկ կասկածում է, որ այս մարդիկ «արվեստի և մշակույթի գործիչներ են»: Սա ցույց է տալիս Փաշինյանի գավառական և քաղքենիական էությունը: Նրա փոքրոգիության աստիճանը: Այս մարդու մեջ բացի չարությունից այլևս ոչինչ չի մնացել: Նա իր այս չարությունը փորձում է թափել մեր ողջ ժողովրդի վրա: Նրա ատելությունը բոլոր նրանց հանդեպ ովքեր իր տեսակետները չեն կիսում բացահայտ է:
Փաշինյանը 19 դարի հնամաշ, չարացած գործիչների շարքից է, որ փամփուշտի արագությամբ հայտնվել է 21 դարում:
Իր ընտանիքին պատկանող թերթը հռետորական հարցադրմամբ է հանդես գալիս այդ արվեստի գործիչներին՝
«...իսկ արվեստի եւ մշակույթի այդ գործիչները կհամաձայնեի՞ն ստորագրել մի հայտարարության տակ, որտեղ հստակ գրված կլիներ, որ Հայաստանում օրենքի առջեւ բոլորը հավասար են, եւ բոլորը պիտի պատասխանատվություն կրեն իրենց կատարած հանցանքների համար՝անկախ նրանից, նախկինում նախագա՞հ են եղել, թե՝ գործազուրկ...»:
Այստեղ է, որ պետք է հարցադրում անել Փաշինյանին: Ձեր հոգեհայր Տեր-Պետրոսյանը 1996-ին բոլորի աչքի առաջ տանկերը մտցրեց քաղաք և իր կողմնակցի միջոցով հայտարարեց, որ «...եթե ընդդիմությունը նույնիսկ 100 տոկոս էլ ձայն հավաքել, միևնույն է մենք նրանց իշխանություն չենք տալու...»:
Ձեր հոգեհայրը հիմնադրեց երկրի ավազակապետական համակարգը և կեղծված ընտրությունների պրակտիկան: Նրա կառավարման ժամանակ երկրի ողջ տնտեսությունը թալանվեց, երկրի ՀՆԱ-ն կրճատվեց ավելի քան 15 անգամ: Այդ մարդու դուք 2008-ին պայքարում էիր իշխանության գալու համար: Այսօր ձեր գործընկերը հանգիստ իր տանը նստած է, իսկ ՀՀ 2-րդ նախագահն, ով քանդված տնտեսությունը վերականգնեց գտնվում է կալանքի տակ: Դա՞ է փաշինյանական արդարության պատկերացումը: Այդպե՞ս Են «բոլորը հավասար պատասխանատու օրենքի առջև»: Եվ այդ ամենից հետո դուք ռիսկ եք անում խոսել, որ «օրենքի առջև բոլորի հավասա՞ր են»:
Բնական է, որ ձեր պատկերացումները չեն կարող կիսեն արվեստի հայտնի գործիչները: Ավելին՝ դա չեն կարող կիսել մեր հանրության ճնշող մեծամասնությունը: Միայն չարացած աղանդավորները և միամիտ պողոսները կհավատան ձեզ: Իսկ 2018-ին մարդիկ ավելի շատ Սերժին էին մերժում, քան թե Ձեզ էին տեսնում երկրի ղեկավարի դերում: Պարզապես Ձեզ պարզ մանիպուլյացիայի արդյունքում հաջողվեց դառնալ երկրի վարչապետ:
Իսկ 1,5 տարի անց մարդիկ հասկացան, որ Սերժին մերժելն ու Ձեզ երկրի ղեկավարի պաշտոնում տեսնելն իմպերատիվ շաղկապված պայման չէ:
Քանզի ինչպես Աբրահամ Լինկոլն էր նշում, որ «կարելի է խաբել մարդկանց մի մասին հավերժ, կարելի է բոլորին խաբել կարճ ժամանակ, սակայն բոլորին խաբել հավերժ հնարավոր չէ»: Լինկոլնի այս խոսքերը վերաբերվում են հենց այսօրվա Հայաստանում տիրող իրավիճակին, որից դուրս գալու ճանապարհրն արդեն տեսանելի է:
Սա է իրականությունը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը