Դեկտեմբերի 18-ին հայտարարվեց նախագահ Քոչարյանի ազատության հանձնախմբի մասին, որին միացել են հանրությանը հայտնի մի շարք գործիչներ։ Մինչ այդ, 60 հազարից ավելի քաղաքացի ստորագրել էին Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու պահանջի տակ։
Դեկտեմբերի 19-ին նախագահ Քոչարյանի ազատության հանձնախումը հրապարակեց հայտարարություն, որին միացել էին արվեստի, մշակույթի 60 գործիչներ Հայաստանից և Ռուսաստանից։
Սա կարևոր քայլ էր հանրության համախմբման համար։ Բազմիցս նշվել է, որ այս իրավիճակից դուրս գալու, հասարակակական համերաշխության, հանրային երկփեղկված տրամադրությունները միավորելու համար կարևոր քայլ է Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումը։ Խոսքը բոլորովին քրեական գործը կարճելու մասին չէր, այլ՝ նախագահ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու։ Եվ կարծես թե երևաց այդ հանրային համախմբումը։ Մտավորականությունը միացավ այդ պահանջին և ասաց իր խոսքը՝ հայտարարությանը հավանություն տալով։ Աներկբա է, որ 60 հազարից ավելի մարդկանց մոտ ձևավորված պահանջը չի կարող չհամարվել հանրային պահանջ։ Իսկ հանրությունն իր պահանջը ձևակերպել է թե՛ հայտարարությամբ, թե՛ ստորագրահավաքով, թե՛ սոցցանցերում գրառումներով, հարցազրույցներով, բողոքի ակցիաներով ու զանազան այլ ճանապարհներով։
Բայց պարզվում է, որ հանրային համերաշխությունը խարխլելու համար գործում են հատուկ ուժեր, գործիչներ, որոնցք ունեն սեփական լրատվամիջոցները։ Նրանք փորձում են ջարդուփշուր անել ամեն մի համախմբում։ Նրանց միասնականություն պետք չէ, ընդհակառակը, նրանց պետք է, որ լինեն այսինչականներ ու այնինչականներ, որ լինի սենսացիա, որ լինի բախում, որ ստեղծվեն նման ու ավելի բարդ իրավիճակներ, որովհետ հենց այդ ժամանակ է, որ իշխանությանը կարող են մատուցել գնահատելի ծառայություններ։ Եվ սկսեցին զանգել տարբեր գործիչների ու հարցնել՝ դուք ստորագրե՞լ եք հայտարարության տակ։ Դրական պատասխանները, հավանաբար, պահեցին գզրոցում, բացասականը՝ հրապարակեցին։ Բնականաբար՝ բացասական պատասխաներ չէին լինի՝ հարցը ճիշտ ձևակերպելու դեպքում։
Հայտարարությանը, որին միացել են, չկա ստորագրել բառը։ Կա հայտարարությոան միանալ։ Երբ զանգում ու հարցնում են՝ դուք ստորագրե՞լ եք հայտարարության տակ, մարդիկ անակնկալի են գալիս, որովհետև ոչ մեկն էլ ոչնչի տակ չի ստորագրել, կայացրել են համաձայնություն, միացել են հայտարարությանը բանավոր կերպով։ Օրինակ՝ մարզիկ Իսրայել Հակոբկոխյանը, տեղեկալնալով այդ հայտարարության մասին, զանգել է և խդրել ավելացնել իր անունը։ Եթե վաղը Հովհաննես Մանուկյանի անվան հետ կապվող կայքի լրագրողը զանգի Հակոբկոխյանին ու հարցնի՝ դուք ստորագրե՞լ եք այդ հայտարարության տակ, նա կասի՝ ոչ։ Որովհետև նա իրականում ոչնչի տակ էլ չի ստորագրել, բայց միացել է հայտարարությանը։
Պետք է իմանալ, թե ինչպես հարցը տալ, ջձևակերպել, որ մարդուն դարձնեն քննադատության թիրախ և որ այդ մարդը հրաժարվի իր ասածից ու արածից։ Դա էլ է պրոֆեսիոնալիզմ։
Որոշ գործիչներ, օրինակ, ասել են, որ իրենք չեն ստորագրել, բայց միացել են հայտարարությանը, և նյութի վերնագիր է դարձել, թե այսինչը ևս չի ստորագրել։
Թե ինչու է Արման Բաբաջանյանի կայքը նման հակալրագրությամբ զբաղվում, չենք քննարկում, նրանցի ավել բան չէր էլ կարելի սպասել։ Նա ոչ մեկ անգամ է պարտվել է դատարանում զրպարտության համար։
Իսկ ո՞րն է արդարադատության նախկին նախարարի փափագը, ինչի՞ է ուզում հասնել, ի՞նչ ծառայություններ է մատուցել ցանկանում ու ինչի դիմաց։ Այ սա է, որ հետաքրքրում է։ Մի՞թե պրոֆեսիոնալ իրավաբնանը տեղյակ չէ կամ իր «թիմին» չի բացատրել, որ իրարից բոլորովին տարբեր բաներ են են ստորագրել և հայտարարությանը միանալ բառերը։
Կարևոր է հասկանալ նպատակը։ Հվհաննես Մնուկյանին Ստյոպա Սաֆարյանի «սրընթաց հաջողությո՞ւնն» է ոգևորում, թե նրա` հանրության շրջանում լայն տարածում գտած ածականը։ Եթե երկուսն էլ , պարոն Մանուկյանը, վստահաբար, Հանրային խորհրդի նախագահ չի կարող դառնալ, գուցե դառնա ԿԸՀ Նախագահ Մուկուչյանի որևէ հատուկ ուղղվածությամբ օգնականը։
Թե ինչ է ուզում պարոնը, չգիտենք, բայց միանշանակ է, որ քայլերը, որ կատարեցին հասարակական կարծիքի ստեղծման ու տարածման համար ստեղծված չորրորդ իշխանությաններկայացուցիչները, ատելության քարզ էր։
Գուցե դա իրենց պետք էր, բայց, մեր կարծիքով, տգեղ է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը