ԱԺ-ն դեկտեմբերի 19-ին հավանություն տվեց «Տեղական հանրաքվեի մասին» օրենքում եւ հարակից օրենքներում երկրորդ ընթերցմամբ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթին՝ 94 կողմ, 18 դեմ հարաբերակցությամբ։
Օրենսդրական փաթեթին դեմ էին «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորները, քանի որ այն թերմշակված համարեցին։
Նիստի վերջում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ասաց, որ Հայաստանի 7-րդ գումարման Ազգային ժողովի 3-րդ նստաշրջանը պաշտոնապես ավարտեց աշխատանքը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը