19 12 2019

Այնքա՜ն իջեցնել Հանրային խորհուրդը

Այնքա՜ն իջեցնել Հանրային խորհուրդը

Հանրային խորհրդի նախագահ նշանակվեց քաղաքագետ, ՀԽ անդամ Ստյոպա Սաֆարյանը:

Պաշտոնը թափուր էր նոյեմբերի 13-ից, երբ Վազգեն Մանուկյանը հայտարարեց խորհրդից հեռանալու մասին:

Այս նշանակումը, իհարկե, զարմանալի չէ, քանի որ դեռ նրա՝ ՀԽ անդամ նշանակվելու ժամանակ արդեն իսկ մամուլը գրում էր, որ իշխանությունը նրան գործուղում է ՀԽ «հեղափոխելու» համար: Թեև այդ ժամանակ Սաֆարյանն ասում էր, որ ինքն այդ կառույցի աշխատանքը լավ չի հասկացել, դեռ պետք է պարզի: Փաստորեն, հիմա այնքան է հասկացել, որ երբեմնի անհասկանալի կառույցը պետք է ղեկավարի:

Իհարկե, թե ինչ և ինչպես է հեղափոխելու այդ կառույցը մի մարդ, որի անուն-ազգանունը ավելի շատ ասոցացվում է ամենահին մասնագիտության հետ, մեծ հարց է: Հեղափոխական մոլի երկրպագու հռչակած Ստյոպա Սաֆարյանը նախկին իշխանությունների հետ ավելի քան լավ հարաբերությունների մեջ էր: Ըստ մամուլում տպված լուրերի՝ ոչ մի անձնական բան, զուտ բիզնես: Նա փորձում էր սիրաշահել իշխանություններին սեփական ընտանեկան բիզնեսի ատամնաբուժարանի գործերը առաջ գցելու համար:

Չպետք է մոռանալ, որ Ստյոպա Սաֆարյանը վատ չէր նաև նախկին իշխանության հետ։ Իսկ մինչև հեղափոխությունը դասավանդել է ՀՀԿ քաղաքական դպրոցում և Սերժ Սարգսյանի հետ մեծ ուրախությամբ քննարկում էր դպրոցի ստեղծած հնարավորությունները։ Իսկ վարչապետի ներկայիս խոսնակը նախկինում նրան հենց ՀՀԿ էր անվանում

Իսկ արդեն իշխանափոխությունից հետո, դառնում է Նիկոլ Փաշինյանի և նոր իշխանությունների մոլի պրոպագանդիստը, ինչպես նորից մամուլում շրջանառվող տեղեկություններ են ասում՝ ոչ անվճար:  Օդում կախված տեղեկություններ կան այն մասին, որ Ստյոպա Սաֆարյանը ֆինանսական կապ ունի կառավարության տեղեկատվական ՊՈԱԿ-ի հետ, որը հայտնի է որպես ֆեյքերի ֆաբրիկա անունով։ Եվ Սաֆարյանի գործունեությունը ևս հաճախ ֆեյքային աջակցություն է ստանում։ facebooke-ում լուսապատճեներ կան այն մասին, թե ինչպես է սույն անձը հայհոյախառն գրառումներով հանդես գալիս տարբեր հարցերի ու անձանց շուրջ։  

Ըստ մամուլի հրապարակումների՝ Ստոյպա Սաֆարյանը տարիներ շարունակ դիրքավորվել է քաղաքական ու քարոզչական դաշտում որպես «արևմտյան արժեքների» համոզված կողմնակից և մերձսորոսյան գրանտակակեր:

Հիմա մեջբերենք մի հատված ՀԽ կանոնադրությունից՝ ՀԽ-ն պետք է աջակցի հասարակության տարբեր շերտերի հետաքրքրությունների և շահերի միջև առկա հակասությունների բացահայտման նպատակով՝ կարևորելով սոցիալական գործընկերների միջև սոցիալական երկխոսությանը: Այսինքն բավական չէ լսի տարբեր կարծիքներ, հետո էլ փորձի սոցիալական երկխոսություն ձևավորի հակառակ կարծիք ունեցողների միջև:

Հետաքրքիր է, թե ինչպես է դա անելու մի մարդ, որը բոլորովին վերջերս արգելում էր միջոցառումը լուսաբանել իր կողմից ոչ սիրելի լրատվամիջոցներին, այսինքն հրաժարվում է լսել այլ խոսք, հարց կամ կարծիք:

Այսքանից հետո տեսնենք, թե ում է փոխարինում Ստյոպա Սաֆարյանը։ Ցանկացած պետության համար ամոթ կլիներ, եթե իր պետականության հիմքերում կանգնած մարդուն, երկրի համար բախտորոշ իրավիճակներում մեծ նշանակություն ունեցած մարդուն, անվիճելի հեղինակությանը, ինչպիսին Վազգեն Մանուկյանն է, փոխարիներ մանր ֆիգուրով։ Դա նշանակում է ի սկզբանե ցույց տալ, որ երկրի համար հանրային խորհուրդը ոչինչ չի ներկայացնում այլևս ու այլևս մեկ է նրա գոյությունը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ