ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձերբակալվածների փոխանակմանը և «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակմանը՝ հայտնելով, որ հարցը մշտապես բանակցությունների օրակարգում է։
«Այդ հարցին նվիրված է եղել ապրիլին Մոսկվայում Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսասատանի ԱԳՆ հանդիպումը, որին մասնակցել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Կողմերը պայմանավորվել են փոխադարձ սկզբունքով միջոցառումներ ձեռնարկել՝ երկու կողմում ձերբակալված անձանց մոտ բարեկամներին թողնելու համար։
Մենք ողջունում ենք հունիսին ձերբակալվածների հայրենիք վերադառնալու չափազանց կարևոր ակցիան և այն դիտարկում որպես առաջին քայլ՝ ուղղված ձերբակալության մեջ գտնվող անձանց տառապանքների թեթևացմանը: Կարող եմ ասել, որ աշխատանքներ են տարվում նաև մյուս ձերբակալվածների հարցով: Եթե պայմանավորվածութուն ձեռք բերվի, մենք դրան անպայման կաջակցենք»,-ասել է Զախարովան։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը