«Այս մոլորակի վրա կա երկու հայկական պետություն, և երկուսում էլ ես ղեկավար եմ եղել, առաջնորդ եմ եղել: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ամբողջ պատերազմում ղեկավարել եմ այդ երկիրը, այդ երկրի հռչակագրի հեղինակն եմ և 1988 թվականից մինչև երկրի ձևավորումը որևէ որոշում առանց ինձ չի կայացվել, ամբողջ շարժման ընթացքում, և առաջին նախագահն եմ այդ հայկական հանրապետության»,- վերաքննիչ դատարանում ելույթ ունենալով՝ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նա ասաց, որ ելույթ է ունենում, քանի որ տուժողի հարազատներից մեկն ասաց, թե ինքը վտանգ է ներկայացնում պետականության համար։ «Ասեմ, որ մինչև նախագահ դառնալը Հայաստանը դասվում էր միջազգային կազմակերպությունների ցանկերում աղքատ երկրների շարքում: Այդ նախագահության ժամանակ երկիրը դարձել է միջին եկամուտներ ունեցող երկիր, որը մինչև այսօր մնացել է, չի փոխվել: Հիմա, եթե այս արդյունքներն ունեցող մարդը համարվում է վտանգ պետականության համար, ուրեմն՝ մենք մանկուրդների երկիր ենք»,-ասաց ՀՀ երկրորդ նախագահը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը