18 12 2019

Բոլորս հասկանում ենք, որ ունենք մի սիմվոլ, ում շուրջ պետք է համախմբվել. Հոգեբան



Իրավիճակը, որը ստեղծվել է Հանարապետության երկրորդ նախագահի շուրջ, բացառապես կրում է անաձնական հրահանգների և անձնական քմահաճույքի կատարման բնույթ: Այս մասին Yerevan. Today-ի հետ զրույցում ասաց հոգեբան Միհրդատ Մադաթյանը. «Այստեղ մենք տեսնում ենք թատրոն, որի ռեժիսորը, սցենարիստը որոշել է, որ պետք է երկրորդ նախագահը ձերբակալված լինի, որովհետև չգիտեմ ինչու՝ վախենում է նրանից: Մենք ունենք երկիր, որտեղ Սահմանադրական դատարանի որոշումը չի ընդունվում Առաջին ատյանի դատարանի կողմից, իրավական ստուրկտուրան խախատված է ներքևից վերև և դիրեկտիվ ճնշումների է ենթարկվում հենց անձամբ վարչապետի և այսօրվա իշխանությունների կողմից»:

Մեր զրուցակցի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցը բոլորովին իրավական մակարդակի վրա չէ, այն մասամբ քաղաքական է և մեծամասամբ՝ անձնային. «Այսօրվա իշխանություններն իրենց անձնական շահերն ու որոշումներն են փաթաթում հասարակության վզին, չկա քաղաքական որոշում, որովհետև Ռոբերտ Քոչարյանը, երբ առաջին անգամ ձերբակալվեց. Քաղաքականության մեջ չէր և չեմ տեսել, որ հայտ ներկայացրած լիներ քաղաքականություն մտնելու: Իրենք համարում են, որ Ռոբերտ Քոչարյանի ազատության օրը լուրջ վտանգ է իրենց աթոռներին նստելու համար»:

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի ազատության համար կազմակերպված ստորագրահավաքին, Միհրդատ Մադաթյանն ասաց. «Սրա իմաստն այն է, որ Ռոբերտ Քոչարյանի ազատությունն իր անձի հետ վաղուց էլ կապ չունի, դա ինձ համար իմ հայրենիքի հարցն է: Նա սիմվոլիզացվում է Արցախի ապահովության, ապահով Հայաստանի, վաղվա սոցիալական բարեկեցության և ներդրումների հետ: Կարող եմ ասել, որ արդեն հասարակության բավականին լայն շրջան՝ գուցե շատերը վախենալով, բայց բոլորս ներքուստ հասկանում ենք, որ ունենք մի սիմվոլ, ում շուրջ պետք է համախմբվել և նա Ռոբերտ Քոչարյանն է: Նրա ազատության հարցը դարձել է հանրության մեծամասնության համար կարևոր խնդիր»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ