18 12 2019

Հայաստանում ներկայումս ընթանում է պայքար իրավական պետության դեմ․ Արթուր Ղազինյան



«Մայիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ դատարանների շենքերը շրջափակելու կոչով, որը ՀՀ սահմանադրության և բազմաթիվ օրենքների կոպիտ խախտում էր,  այնուհետև սկսվեցին դատական իշխանության նկատմամբ հարձակումները։ Գործող իշխանությունները դատական համակարգն ընդունեցին որպես քաղաքական ինստիտուտ և  որոշեցին ստուգել դատական համակարգի քաղաքական վստահելիության աստիճանը: Դա խորը մոլորություն է, որովհետև դատական համակարգը մասնագիտական  կառույց է, դրանց վստահության աստիճանը չափվում է  բացառապես նրանց վարույթում գտնվող  գործերի ծավալով, քանակով, դատավարությունների  գործընթացին մասնակցող սուբյեկտների թվով: Կարող եմ ասել, որ դատավորները գերծանրաբեռնված են: Եթե դատական համակարգի նկատմամբ  չկա վստահություն, ապա մարդիկ չեն դիմում  դատական համակարգին»,- Լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը։

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ