17 12 2019

Խաժակյանի հետկանչով արձագանքում ենք մեզ գրող քաղաքացիներին. Կուսակցության ղեկավար



Եթե կառավարման խորհուրդը որոշի, որ Դավիթ Խաժակյանը պետք է դուրս գա Երևանի ավագանու կազմից, մենք կդադարենք ներկայացված լինել ավագանիում: Այս մասին դեկտեմբերի 17-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Հիշեցնենք, որ ավելի ուշ Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ քննարկում են Երևանի ավագանիում Դավիթ Խաժակյանի հետկանչի հարցը։

«Մենք հազարավոր նամակներ ենք ստանում մեր քաղաքացիներից և ուզում ենք նրանց ասել, որ լսում ենք ձեզ դրանից բխող քայլեր ենք քննարկում: Քանի որ թափանցիկ ենք, երկվա ավագանու ելությներից հետո մենք պետք է արձագանքեինք մեզ գրողներին, սա այդ արձագանքն է»,- նշեց Էդմոն Մարուքյանը:

ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանն էլ նշեց, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ունի իր գաղափարախոսությունն ավագանիում, որից «Լույս» խմբակցությունը պարբերաբար շեղվել է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ