Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը գրում է․
«Շատ հետաքրքիր բան անցավ մտքովս։ Ինձ մեղադրում են Համահայկական Հիմնադրամին մոտ 550.000 դոլարի վնաս հասցնելու մեջ։ Մի կողմ դնեմ այն փաստը, որ ես մեղադրանքը ընդհանրապես չեմ ընդունել և կասկած չունեմ, որ դատարանը կհաստատի իմ անմեղությունը։
Իսկ հետաքրքիր է օրինակ ինչու՞ չեն մեղադրում շուրջ 80 միլիարդ դրամի ծրագրեր իրագործելու մեջ, շուրջ 20 միլիոն դոլարի հենց իմ անձով պայմանավորված նվիրատվություններ ներգրավվելու մեջ։ Կարծում եմ այս իշխանությունների համար արված աշխատանքը շատ ավելի խոցելի է քան չարվածը։ Իրենք չեն ուզում ընդունեն, որ մինչև իրենց կյանք է եղել և ինչն էլ ավելի կարևոր է՝ կյանքը կշարունակվի իրենցից հետո էլ։ Ասածս ինչ է՝ մի ուրացեք անցյալը, քանզի շատ շուտով դուք էլ անցյալ կդառնաք»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը