«Արցախյան հիմնախնդրի շուրջ անցանկալի զարգացումների մասին բարձրաձայնվում էր տարիուկես առաջ սկսված պրոցեսների առաջին օրվանից, երբ եղավ հեղաշրջումը: Այդ ժամանակ էլ էր բարձրաձայնվում, բայց այն ժամանակ ցանկացած տեսակի ռիսկերի հնչեցումը ստանում էր գնահատական , որ դուք ռազմահայրենասիրական շիզոֆրենիկներ եք և անտեղի տեղը աղմուկ բարձրացնողներ: Վերջին մեկ շաբաթվա իրադարձություններն արդեն ստեղծել են մի իրավիճակ, երբ կարծում եմ՝ ցանկացածի համար ակնհայտ է, որ Արցախյան հիմանխնդրի շուրջ ստեղծված իրավիճակը ահազանգող է: Իշխանությունները չունեն այլևս որևէ ռեսուրս, որպեսզի կարողանան թաքցնել, որ այս տարիուկեսվա ընթացքում եղել են մի շարք անցանկալի փոփոխություններ, ականներ են պայթել ու էլ անհնար է այդ եղելությունը թաքցնել»,- «Ադեկվադ դիսկուրս» կլոր սեղանի ժամանակ ասաց «Ադեկվատ» միաբանության ամդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը։
Նրա խոսքով, այս իրավիճակում կարևոր է արդեն մտածել լուծումների մասին. «Այս միջոցառումը հենց այդ կառուցողական հարթակ ստեղծելու համար է, որտեղ շահագրգիռ կողմերը կարողանան տալ իրենց գնահատականները ստեղծված իրավիճակին, ինչպես նաև առաջարկել լուծումներ»:
Ավելին՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը