Քաղաքագետ Գագիկ Համբարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 12-ի կառավարության նիստում կրկին էպատաժի դիմեց՝ միտինգ արեց հաթաթա տալով պետական համակարգին և մեղադրելով վերջինիս հեղափոխությանը դիմադրելու մեջ և սպառնաց, որ կջարդի վերջիններիս...
Այս հայտարարությամբ պարոն Փաշինյանը մեկ կրակոցով փորձեց երկու նապաստակ սպանել... Առաջինը՝ 1,7 տարվա մեջ իր կառավարության կողմից թույլ տրված սխալների, ձախողումների և անարդյունավետության համար մեղադրեց պետական համակարգին… Երկրորդը՝ հասկացրեց պետական համակարգում աշխատողների շրջանում մոտակա ժամանակներում մասսայական "ջարդի" մասին... Համոզված եմ՝ ամանորից հետո "հակահեղափոխական" գործունեության մեղադրանքով պետական համակարգում աշխատող բազմաթիվ մարդկանց աշխատանքից կազատեն և նրանց տեղը կընդունեն հարազատ դիլետանտներին և անգրագետներին, քանի որ պարոն Փաշինյանի թիմի մեծ մասը հենց այդ զանգվածն է...
Հետաքրքիր է, ի՞սկ պարոն վարչապետի կողմից նշանակված նախարարները, այլ գերատեսչությունների ղեկավարներն ինչո՞վ են զբաղված, եթե նրանց ենթակաները, ինչպես նշեց պարոն Փաշինյանը, նստած են և սպասում են, թե ժամը երբ է լռանալու, որ գնան տուն... Պարոն Փաշինյանը մոռանում է, որ այդ զանգվածի մեծ մասին նախարարություններ են բերել իր թիմակիցները... Այո՛, ուղղակի զարմանում ես, թե հեղափոխության շնորհիվ ինչպես նախորդ իշխանություններին ծառայող և երկրպագող "տասովչիկները"՝ գումար հավաքողները, հայտնի կաշառակերները, ՀՀԿ-ի համար ցուցակով ձայն հավաքագրողները և սրանցից ավելի ցածր մակարդակ ունեցողները հայտնվեցին այս իշխանության մեջ... Բայց զարմանալ պետք չէ, քանի որ գրեթե նույն ծառայություններն էլ հիմա մատուցում են Փաշինյանի թիմակիցներին...
Կառավարության նիստի ժամանակ պարոն վարչապետը երևի կրկին մոռացել էր, որ նա է երկրի ղեկավարը՝ լոկոմոտիվի մեքենավարը, որը Հայաստանը տանում է իր նախընտրած ուղղությամբ... Իսկ դրանում նրան օգնում են իր իսկ նշանակած պաշտոնյաները... Ոչ ոք մեղավոր չէ, որ այդ նույն պաշտոնյաների մեծ մասը դիլետանտ-անգրագետներ են և այդ 1,7 տարվա մեջ ոչ միայն չսովորեցին կառավարել իրենց ոլորտները, այլև շատ արագ ընդօրինակեցին նախորդների ամենավատ կողմերը... Պարոն Փաշինյանը եթե ուզում է մաքրել պետական համակարգը հակահեղափոխականներից, ապա դա պետք է սկսի իր իսկ նշանակած չտես, անգրագետ, գյոռմամիշ, բայց միևնույն ժամանակ շատ մեծամիտ և անմակարդակ նախարարներից և նրանց տեղակալներից, քանի որ իրենք են իրենց վստահված ոլորտների համար պատասխանատու...
Հ.Գ."Լավ պարող" Նիկոլ Փաշինյանին լավ պարել խանգարողներին հասարակությունը, այդ թվում նաև իրեն երկրպագողները, շատ լավ ճանաչում են, բայց նույն պարոն վարչապետը, չգիտես ինչու՛, դա չի նկատում...
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը