11 12 2019

21-րդ դարի ՀՀ-ում իրականություն է դառնում Օրուելի «1984»-ը. Ավետիք Իշխանյան

21-րդ դարի ՀՀ-ում իրականություն է դառնում Օրուելի «1984»-ը. Ավետիք Իշխանյան

«Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ Ավետիք Իշխանյանը գրում է․

ՋՈՐՋ ՕՐՈՒԵԼ. «1984»

Քիչ առաջ իմացա, որ ՀՀ փառապանծ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ինչ-որ օրենք է ընդունել, որը հնարավորություն է տալիս ՀՀ վարչապետին կից Ոստիկանական ծառայությանը գաղտնալսել ՀՀ " հպարտ" քաղաքացիների հեռախոսային խոսակցությունները։ Մի կողմ թողնենք "հանցագործությունների դեմ պայքարի" անվան տակ քնարերգությունը, նաև մարդու հիմնարար իրավունքների խնդիրները ( անձնական կյանքի, կարծիքի և այլն)։ Նույնիսկ մղձավանջային երազում չէի պատկերացնի, որ 21-րդ դարի անկախ Հայաստանում իրականություն կդառնա Ջորջ Օրուելի "1984" վեպը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ