11 12 2019

Իշխանությունները լեգիտիմություն ակնհայտորեն չունեն․ Վիկտոր Սողոմոնյան․ Tert.am

Իշխանությունները լեգիտիմություն ակնհայտորեն չունեն․ Վիկտոր Սողոմոնյան․ Tert.am

Tert.am-ը գրում է․ «Լեգիտիմ է այն իշխանությունը, որը կարողանում է կառավարել, ունենում է որոշակի հաջողություններ արտաքին ու ներքին քաղաքականության մեջ, ներքին համերաշխություն է հաստատում երկրի ներսում։ Իսկ այս իշխանություններն այդ լեգիտիմությունն ակնհայտորեն չունեն։ 

Tert.am–ի հետ զրույցում, անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցում նշված մտքին, թե «երկիրը ղեկավարելու անունակությունը, աշխատանքում համակարգվածության բացակայությունը խթանել են իշխանությունների ակտիվ ապալեգիտիմացումը», ասաց  ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։«Կարելի է վիճել՝ իշխանություններն ընտրվել են լեգիտի՞մ, թե ոչ լեգիտիմ կամ բնակչության 30 տոկոսն է քվեարկե՞լ, թե ոչ, բայց ֆունկցիոնալ լեգիտիմությունն իշխանությունները կորցնում են»,–ասաց Սողոմոնյանը։

Անդրադառնալով հարցազրույցում հնչած մտքին, թե երկրում ստեղծված իրավիճակը հանգեցնելու է խորհրդարանական արտահերթ ընտրությունների՝ Վիկտոր Սողոմոնյանն ասաց. «Կառավարման հմտություններ չունեցող իշխանության պատճառով, ի վերջո, երկրում առաջանալու է ճգնաժամ։ Եթե մի իշխանություն խարսխված է մեկ անձի պաշտամունքի վրա և չկա քիչ թե շատ աշխատունակ քաղաքական թիմ, ապա պարզ է, որ այդ ամենը հանգեցնելու է քաղաքական ճգնաժամի, ինչն էլ կավարտվի արտահերթ խորհրդարանական ընտրություններով»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ