Չեմ կարծում, որ մեր իշխանությունները բացառիկ մարդասիրությամբ են աչքի ընկնում. Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ կենսաթոշակի մասին իշխանությունների կողմից առաջարկված և արդեն ընդունված օրինագծին:
«Բնակաբար բոլորի համար էլ հասկանալի է, թե ինչի համար է այս նախագիծը կյանքի կոչվում, սա ընդամենը Հրայր Թովմասյանին անվստահություն հայտնելու տապալված նախագծի տրամաբանական շարունակությունն է, որը իշխանության ջանքերով, այդ թվում նաև շուրջ 18 պատգամավորներից թողած այդ կտակային ինստուտի համապատասխան գրությունների շնորհիվ ընդունվեց: Մեզ համար անընդունելի է, որ իրենց իսկ կողմից ձևակերպած՝ հանրության կողմից վստահություն չվայելող դատավորներին փառավոր թոշակի են ուղարկում հարկատուների հաշվին»,- ընդգծեց պատգամավորը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը