11 12 2019

Ինչպես է Փաշինյանի իշխանությունը հենվում կասկածելի անցյալ ունեցող գործիչների վրա. Politik.am

Ինչպես է Փաշինյանի իշխանությունը հենվում կասկածելի անցյալ ունեցող գործիչների վրա. Politik.am

Politik.am-ը գրել է. «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ԱԱԾ ոչնչացած փաստաթղթերի վերաբերյալ իրենց բացառիկ մանրամասներ է հաղորդել այդ գործով հարցաքննված ԱԱԾ Սահմանադրության, հասարակական կարգի պահպանության, ահաբեկչության դեմ ուղղված պայքարի գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Տիգրան Բարսեղյանը` նշելով, որ դրանք ուղիղ առնչություն ունեն Մարտի 1-ի գործին,- «Ցուցմունք եմ տվել եւ բացահայտել եմ Մարտի 1-ի գործը, ամբողջովին բացահայտել եմ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի այլանդակությունը այն առչությամբ, որ նրանք կանխամտածված ժողովրդին տարան սպանդի»,-ասել է գեներալ-մայորը: Նրա խոսքով` Մարտի 1-ի առավոտյան 6-ին ուժ կիրառելուց առաջ ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանն հանձնարարել է ինչ-որ հիմքեր ստեղծել, բայց ինքը հրաժարվել է, ու «որոշում կայացրեց Ռոբերտ Քոչարյանի հետ կատարել Սերժ Սարգսյանի հանձնարարությունը` ուժ կիրառելու վերաբերյալ»:

Politik.am-ն ԱԱԾ իր աղբյուրներից փորձել է պարզել, թե ով է Տիգրան Բարսեղյանը և ինչ գաղտնի փաստաթղթերի մասին է խոսքը։ ԱԱԾ մեր աղբյուրների փոխանցած տեղեկությունները բավական տխուր պատկեր են բացահայտում և կրկին անգամ ականատեսն ենք դառնում, թե ինչպես է Փաշինյանի իշխանությունը հենվում կասկածելի անցյալ ունեցող գործիչների վրա։

Նախ պետք է նկատել, որ լրատվամիջոցի հետ զրույցում Բարսեղյանը ճիշտ չի ներկայացրել իր պաշտոնը։ Վերջինիս պաշտոնը, որը նա զբաղեցրել է ԱԱԾ-ում, եղել է ԱԱԾ Սահմանադրության, հասարակական կարգի պահպանության, ահաբեկչության դեմ ուղղված պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնը։ Նա վարչության պետի պաշտոնից իջեցվել է տեղակալի պաշտոնին բավական զավեշտալի մի պատմության պատճառով։

Ըստ մեր աղբյուրի, Բարսեղյանը պետի պաշտոնից զրկվել է, քանի որ ի պաշտոնե իր ձեռքի տակ հայտնված գաղտնալսման սղագրությունները ներկայացրել է, որպես գործակալներից ստացած տեղեկատվություն, որի դիմաց գումարներ է դուրս գրել, որոնք պետք է փոխանցեր ենթադրյալ գործակալներին։ ԱԱԾ նախկին պետ Գորիկ Հակոբյանը տեղեկանալով այս մասին նրան հեռացրել է այդ պաշտոնից, բայց թույլ չի տվել, որպեսզի գործ հարուցվի։ Պաշտոնի իջեցումից կարճ ժամանակ անց նրան հեռացրել են համակարգից։

Հետագայում մի քանի անգամ Տիգրան Բարսեղյանը ցանկացել է վերականգնվել իր պաշտոնում և խնդրանք նամակներով դիմել է նախագահ Սերժ Սարգսյանին։ Բարսեղյանի խնդրանքները մերժվել են՝ վերոնշված պատմության առկայության և նրա առողջական վիճակի ոչ բավարար լինելու պատճառով։

ԱԱԾ մեր աղբյուրներն ասում են, որ Բարսեղյանը չէր կարող «դոստուպ» ունենար այն փաստաթղթերին, որոնց մասին լրատվամիջոցների հետ խոսում է։ Բարսեղյանի նախկին ծառայակիցները կասկած են հայտնում, որ անգամ եթե նա ներկայացրել է նման «փաստաթղթեր», ապա դրանց ծագումը շատ նման կարող է լինել գոյություն չունեցող գործակալներից ստացած տեղեկություններին։ Ըստ ամենայնի Բարսեղյանը նոր կոմբինացիա է մտածել ԱԱԾ վերադառնալու համար։

Հ․Գ․ Այս պատմույթունից անկախ, վարչապետ Փաշինյանը լավ կանի իրեն «բացառիկ» տեղեկություններ մատակարարել խոստացող գործիչներից պահանջի նաև հոգեկան առողջության մասին համապատասխան փաստաթուղթ, թե չէ կարող են մանիակալ տեսակի շիզոֆրենիա ունեցող անձիք իրենց սուպերհերոսներ զգալ։ Վառ օրինակ է դատախազության դեմ բողոքի ակցիաներ անող ամուսինները, ովքեր պնդում են, որ Կաթողիկոսը բռնաբարել է իրենց դստերը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ