10 12 2019

Անփառունակ կառավարման ծիլերն արդեն տեսանելի են․ Նարեկ Մանթաշյան

Անփառունակ կառավարման ծիլերն արդեն տեսանելի են․ Նարեկ Մանթաշյան

Նարեկ Մանթաշյանը գրում է․

«Ժողովուրդը փաստում է, որ առաջ ավելի լավ էր ապրում...

Նոր իշխանությունները սպառել են իրենց քաղաքական պոտենցիալը և այդպես էլ նրանց չհաջողվեց փարատել ժողովրդի սպասումները, իսկ այդ սպասումները ամենևին էլ մեծ չէին, քաղաքացին ցանկանում էր իր սոցիալական բեռը թեթևանար, և հենց այդ խոստումը և կախարդական փայտիկով թռիչքային զարգացման խոստումը ներկա իշխանությանը բերեց ռեկորդային քվե։

Սակայն արդեն մեկուկես տարվա անփառունակ կառավարման ծիլերը արդեն տեսանելի են, տարբեր համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքները մեղմ ասած սառը ցնցուղ են իշխանության համար...Աբովյան քաղաքի ջախջախիչ պարտությունից հետո, Արարատի մարզի երկու համայնքներում պարտվելով՝ իշխանությունը պետք է հստակ հետևություն անի, որ ժողովրդական մեծ սիրուց մինչև ժողովրդական մեծ ցասում և ատելություն մեկ քայլի առաջին շարժումը տեսանելի է, և այդ մեծ ոգևորությանը հաջորդող հիասթափության ալիքը ամբողջությամբ սրբելու է դիլետանտ և խաբեբա իշխանությանը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ