ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո արված հայտարարության մեջ կարևորում է այն, որ կոնֆլիկտի լուծումն այալընտրանք չունի, բացի խաղաղ լուծման տարբերակից. «Մենք պետք է հասնենք այն մակարդակին, որ որևէ կրակոցի ու խախտում ունենա իր քաղաքական համապատասխան գնահատականը՝ թե՛ Մինսկի խմբի, թե այլ կազմակերպությունների կողմից»:
Հովհաննես Իգիթյանի կարծիքով՝ հիմա բանակցային գործընթացում կարևոր է այն սկզբունքային մոտեցումը, որ Արցախը պետք է լինի բանակցային սեղանի կողմ: Դիտարկմանը, որ Արցախի բանակցային կողմ լինելը ենթադրում է նաևի Արցախի ադրբեջանական համայնքի ներգրավումը բանակցային գործընթացին, պատգամավորը պատասխանեց. «Այն ժամանակ ԵԱՀԿ-ն կողմնորոշվել էր, որ բանակցություններին պետք է նստեն 3 կողմ՝ Հայաստանը, Ադրբեջանը և Ղարաբաղը: Ադրբեջանը նսեմացնելու համար Ղարաբաղի ներակյությունը, իր հետ բերում է Ղարաբաղի ադրբեջանական համայնքը, և մենք միշտ պայքարում էինք, որովհետև իրենք կարգավիճակ չեն ունեցել: Հիմա Նիկոլ Փաշինյանն էլ է հայտարարել, որ խնդիր չի տեսնում, և Ալիևի պատվիրակության հետ կարող է գալ նաև այդ համայնքը կամ ցանկացած մեկը, միևնույն է՝ կգա՞ն իրենք, թե՞ ոչ, իրենց ներկայացնում է Ալիևը, դա իր գործն է, թե ում հետ կգա»
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը