09 12 2019

Դավիթ Պետրոսյանը վարչապետից անպատժելիության երաշխիքներ է ստացել. Նարեկ Մալյան

Դավիթ Պետրոսյանը վարչապետից անպատժելիության երաշխիքներ է ստացել. Նարեկ Մալյան

«ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը գրում է․

«Մարտի 4-ի գիշերը իմ տան շքամուտքի մոտ Սորոսի գրասենյակից ֆինանսավորվող և ուղղորդվող խուլիգանախումբը բորենիների նման խմբակային հարձակվեց ինձ վրա: Նախապես ծրագրավորված առևանգման նպատակը ինձ բռնությամբ լռեցնելն էր:

Ցավում եմ, որ սորոսականները այդպես էլ չհասկացան թե ում հետ գործ ունեն: Սորոսականները այդ հարձակումով արձանագրեցին իրենց պարտությունը մեր պետությունում: Ամեն առիթով ժողովրդավարությունից ճամարտակող սորոսականների սիրելի զբաղմունքը բռնությունն է: Ամեն առիթով թափանցիկությունից խոսացող սորոսականների սիրելի գործիքներն են կեղծիքը և սուտը:

Ամեն առիթով կոռուպցիայից աղաղակող սորոսականները առայժմ միակ կոռուպցիայով մեղադրյալներն են հետհեղափոխական Հայաստանի դատարաններում:

Վաղը ժամը 13:00-ին Նոր Նորքի առաջին ատյանի դատարանում սկսվում է Ռեստարտ խուլիգանախմբի դատավարությունը:

Այս դատը ես պայմանականորեն անվանում եմ Հայաստանի Հանրապետությունն ընդդեմ Ջորջ Սորոսի:

Նախաքննության ընթացքում հանցագործների մեղքը ամբողջությամբ ապացուցված է: Սորոսականները ամբողջությամբ ընդունել են իրենց վերագրված գործողությունները: Չնայած դրան գիտակցում եմ, որ ծանր է լինելու պետական ատյաններում հասնել արդարադատության, քանի որ սորոսականները այսօր իշխանությունը զավթել են: Հասկանում եմ դժվար է լինելու հասնել արդարադատության այն պայմաններում երբ ծանր հանցագործության մեջ մեղադրվող Դավիթ Պետրոսյանի խափանման միջոցը չպահպանվեց և նա ազատորեն գնաց Վրաստան՝ հունիսին Թբիլիսում ցույցերին մասնակցելու նպատակով:

Հասկանում եմ դժվար է լինելու արդարության հասնել մեր երկրում, հաշվի առնելով, որ ԱԽ քարտուղարի հարսանիքին սորոսական գլխավոր մեղադրյալ Դավիթ Պետրոսյանը իմ տեղեկություններով հանդիպել է վարչապետի հետ և անպատժելիության երաշխիքներ ստացել սորոսական Արսեն Խառատյանի քավորությամբ:

Շատ դժվար է լինելու, բայց ոչ անհնար:Հանցագործները կրելու են իրենց պատիժը, ես ձեզ խոստանում եմ...Սորոսականներն այդպես էլ չհասկացան թե ում հետ գործ ունեն:

Կհանդիպենք վաղը ժամը 13:00-ին Նոր Նորքի դատարանի դիմաց: Սորոսի վաստակներին ՎԵՏՕ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ