Վահան Բաբայանի ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Այսօր Փաշինյանը ակնհայտ խուսափեց պատասխանտվության իր բաժնից հայտարարելով, որ Սերժ Սարգսյանի գործում նա «պատվերով համերգներ չի կազմակերպում»: Ասֆալտներին փռող, մուկ ու ձուկ բռնող, տարբեր մարդկաց՝ այդ թվում Սերժ Սարգսյանին աշխարհի բոլոր մեղքերի մեջ մեղադրող վարչապետը այս անգամ շատ զուսպ է արտահայտվում և ուզում տպավորություն ստեղծել, որ նա որևէ կապ չունի Սերժ Սարգսյանի դեմ կարած մեղադրանքի հետ: 1.5 տարի անց զագրեբյան պատմական ելույթից հետո շատ «միամիտ» ձևով 3-րդ Նախագահին հրավիրում են՝ որպես վկա, այնուհետև ըստ փաստաբանի՝ պատրաստի գրված մեղադրանքը դնում սեղանին: Սա պատվերով համերգ չէ՞, թե՞ երկրորդ Նախագահի կալանքի վերաբերյալ ՍԴ հայտնի որոշումից հետո ՍԴ «ոչնչացնելու» քաղաքականությունը պատվերով համերգ չէ, թե՞ հայտնի ձայնագրություններում տեղ գտած ձևակերպումները պատվերով համերգ չէ: Կարող ենք անվերջ թվարկել պատվերով համերգի բոլոր դրվագները: Ասելով կամ կեղծելով չի, այդ համերգների համար անկասկած լինելու է պատասխանատվություն և որևէ մեկը չի խուսափելու դրանից: Անհերքելի փաստ է, որ 2018թ․ ապրիլից մեր երկիրը ամբողջովին մեծ պատվերով համերգի հանդիսատեսն է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը