09 12 2019

Եթե առաջնագծում չեն կրակում, չի նշանակում` իրավիճակը չի կարող լարվել. ադրբեջանագետ



Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան մամուլի ասուլիսում անդրադառնալով Բրատիսլավայում նախորդ շաբաթ տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը, ասաց, որ դեռ կարիք կա հասկանալու, թե ինչո՞ւ նախարար Մնացականյանի բանավոր խոսքից դուրս մնացին մի շարք կարևոր հարցեր. «Արտգործնախարարի խոսքից դուրս մնաց երկու կարևոր խոսք, որ Արցախի բնակչությունը կարող է ինքն իր գոյությունը պաշտպանել, և որ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է»:

Փորձագետի խոսքով՝ անդրադարձ չեղավ նաև Հայաստան-Արցախ ռազմական փոխօգնության համաձայնագրին, ինչի մասին խոսելը ևս շատ կարևոր էր. «Դա ադրբեջանական մի շարք քարոզչական թեզերին էր խփելու և բարձրացնելու էր Արցախի սուբյեկտիվությունը: Հետո դրանով փակվելու էր այն հարցը, թե ինչ գործ ունեն ՀՀ քաղաքացիներն Արցախի բանակում: Բացի դա այս փոխօգնությունը նաև մեր մեջ է կոտրելու այն միֆային պատկերացումը, թե միայն Հայաստանն է օգնում Արցախին և հակառակ օգնությունը չկա»:

Անժելա Էլիբեգովան նաև սխալ է համարում այն հանգստացնող միտքը, թե կարևորն առաջնագծում չեն կրակում. «Եթե չեն կրակում, դա չի նշանակում, որ իրավիճակը չի կարող լարվել, և դա չի նշանակում, որ երկու կողմերն այդ հանգստության պարագայում չեն պատարաստվում պատերազմի: Հասարակությունը պետք է զգոն լինի, չի կարելի զգոնությունը քնեցնել»:

Ավելին՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ