09 12 2019

Մենք խոսում ենք խնձորից, մարդկանց ցույց են տալիս ձմերուկ․ Գագիկ Ծառուկյան

Մենք խոսում ենք խնձորից, մարդկանց ցույց են տալիս ձմերուկ․ Գագիկ Ծառուկյան

Արդեն ամաչում եմ այդ հարցի մասին խոսելուց: Հիմնական հարցը թողած՝ ինչի մասին են խոսում, ջինսով կգային, մեծ տղան էր, կրտսեր տղան էր... ամոթ է, մարդիկ եկել էին գործով, եկել էին բիզնես ծրագրով: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով արաբ շեյխերի ներդրումներ կատարելու հարցին:

Դիտարկմանը՝ ԱՄԷ-ի դեսպանատանից ասել են՝ թագաժառանգը չի եկել, նա ասաց. «Նորից եմ ասում՝ թագավորի որ տղեն ա, ինչ կապ ունի, թագավորի ընտանիքից էր, թագավորի մեծը չէր, կրտսերն էր, եկել էին բիզնես ծրագրով, մնացածը թողնում եմ ձեր հայեցողությանը: Ես մտածելու բան չունեմ»:

Հարցին՝ դիմելո՞ւ է, որ նորից գան, թե՞ հիասթափված են, էլ չեն գա, նա պատասխանեց. «Ով էլ հիմա դիմի, նրանք չեն գա, այդպիսի մոտեցում.. դուք տեսա՞ք, որ ասացին, որ զգացել են՝ անցանկալի հյուրեր են: Մենք ոչ թե խոչընդոտում ենք, այլ ցանկանում ենք աջակցել, օգնել: Մեր երկիրն է, մեր պետությունն է, որ ժողովրդի սպասելիքներն իրականություն դարձնենք: Ես չգիտեմ մարդկանց մտածելակերպը, մենք խոսում ենք խնձորից, մարդկանց ցույց են տալիս ձմերուկ՝ խեղաթյուրելու, ուղղությունը փոխելու համար: Ծառուկյանը անձնական շահ չունի, Ծառուկյանը ուզում է, որ լավ լինի, ոչ թե ասում է՝  չգաք մեր երկիր, ներդրում չանեք, այլ ասում ենք՝ մենք պատրաստ ենք, եկեք կազմակերպենք: Մնացածը թողնում եմ ձեր հայեցողությանը»:

Ինչ վերաբերում է նրա՝ Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ արձակուրդ ուղարկելու նախագծի վերաբերյալ դիրքորոշմանը, նա պատասխանեց, որ ասում են՝ այնտեղ ճգնաժամ է. «Մենք էլ ասացինք՝ ներկայացրեք, որ ճգնաժամ է, մենք էլ կողմ կքվեարկենք, բայց այսօր ոչ մի ճգնաժամ չկա, սա քաղաքական խնդիր է»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ