«Մենք արձանագրել ենք, որ նույնիսկ մեր ամենամերձավոր թիմի անդամները, մեր ամենամերձավոր քաղաքական ընկերները չեն ունենալու որևէ ներում և բեկում կոռուպցիայի մեջ ներքաշվելու պարագայում: Կոռուպցիան սարսափելի դեմքով, պոզով-պոչով կենդանի չէ, երբեմն այն ունի բավականին գրավիչ, հաճելի, գայթակղող տեսք ու արտաքին: Այս առումով խնդիրն ավելի է բարդանում: Մենք արձանագրել ենք, որ ուղղակի կոռուպցիայի մեզ հայտնի ձևերի նկատմամբ, այսպես ասած, արգելքներ սահմանելը չի նշանակում երաշխավորված լինել կոռուպցիայի մեջ ներքաշվելուց»,- «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիան կազմակերպության կողմից անցկացվող «Կոռուպցիայի դեմ պայքարը հանուն կայուն զարգացման նպատակների փորձագիտական համաժողով»-ում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը