09 12 2019

Ընտրված պատրիարքին չեմ ճանաչելու որպես իմ պատրիարք. Կարո Փայլան

Ընտրված պատրիարքին չեմ ճանաչելու որպես իմ պատրիարք. Կարո Փայլան

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը Պոլսո պատրիարքի ընտրության հետ կապված գրառում է արել Twıtter-ում։

Կարո Փայլանը գրել է. «Պատրիարքական ընտրության համար չեմ քվեարկելու։ Ընտրվածին էլ չեմ ճանաչելու որպես իմ պատրիարք։ Պատմության սև էջերի վրա են արձանագրվելու այն պաշտոնյաների անունները, որոնք մեր պատիվը խաղալիքի վերածեցին, նաև այն հոգևորականների ու հիմնադրամների նախագահների անունները, ովքեր համագործակցեցին նրանց հետ»։

Նշենք, որ Թուրքիայի ՆԳ նախարարությունը Պոլսո Հայոց պատրիարքական ընտրության հետ կապված կանոնադրության մեջ արգելել էր բացի Պոլսո պատրիարքարանի միաբանության եպիսկոպոսներից այլ տեղ ծառայող եպիսկոպոսներին մասնակցել ընտրություններին։ Այս սկանդալային որոշումը մեծ արձագանք էր գտել հայ համայնքում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ