ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է․
«Երևանի ավագանու իմքայլական հատվածի որոշմամբ Երևանում Ամանորի միջոցառումների վրա կծախսվի մոտ 700 հազար դոլար: Հայաստանի անկախությունից ի վեր Ամանորի որևէ միջոցառման համար նման գումար չի հատկացվել: Չէ, ես կողմ եմ, որ ցանկացած տոն արժանավայել նշվի: Բայց ոնց որ թե 700 հազար դոլարը մի այլ կարգի «պերեբոռ» է:
Չմոռանամ հիշեցնել, որ Երևանում մոտ 4500 վերելակ կա, որոնց զգալի մասը վաղուց արդեն չպիտի շահագործվի, իսկ մի մասն էլ ուղղակի «մահվան վերելակներ» են: Մինչդեռ, 2019 թվականին քաղաքապետարանը գնել է ընդամենը 20 վերելակ, և յուրաքանչյուր համայնքի հատկացրել 2 վերելակ: Դե, չհաշվենք էլի, որ տոնածառի ծախսերը մի քիչ համեստ անեին, քանի՞ «մահվան վերելակ» կարող էին փոխել:
Քաղաքի բազմաթիվ փողոցների լուսավորության ու սանմաքրման մասին էլ համեստաբար լռենք: Հա, մամուլն էլ գրել է, որ Բրեգովիչի հոնորարը 290 հազար դոլար է: Եկեք դեռ չհավատանք մամուլին ու սպասենք քաղաքապետարանի պաշտոնական պատասխանին: Հիմա սա ցինի՞զմ է, թե՞ կոմպլեքսի ինչ-որ նոր տեսակ։ Չգիտեմ ու չի էլ հետաքրքրում:
Բայց երբ երևանցին բազում կենսական առաջնահերթություններ ունի ու էդ ֆոնին 700 հազարանոց «տոնածառ փարթի» ես անում` մի տեսակ անամոթության է նմանվում: Ի վերջո, տոնը ծախսած գումարի չափով չի որոշվում, այլ քաղաքացու տրամադրությամբ և տոնին հաղորդակից լինելու ցանկությամբ: Մի քիչ դժվար եմ պատկերացնում, որ ամեն օր «մահվան վերելակով» վերև-ներքև անող քաղաքացին ծափ է տալու 700 հազար դոլարանոց «տոնածառ փարթիին», - գրել է նա։Նշենք, որ Երևանի քաղաքապետարանն Ամանորի տոնական միջոցառումների համար ընդհանուր առմամբ ծախսելու է 325 մլն դրամ: Կառավարության որոշման համաձայն նախատեսվել է 271,797 հազար դրամ, որը գումարվելու է Երևանի բյուջեով հատկացված շուրջ 54 միլիոնին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը