05 12 2019

Արուսյակ Ջուլհակյանը խախտել է Արմեն Գևորգյանի անմեղության կանխավարկածը․ փաստաբան



««Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը և փաստաբան Մուշեղ Շուշանյանը իրենց արտահայտություններում թույլ են տվել արտահայտություններ, որոնք իրենց բնույթով, մեր դիտարկմամբ տեղավորվում են զրպարտության և վիրավորանքի մեջ, ինչպես նաև խախտում են Արմեն Գևորգյանի անմեղության կանխավարկածը»,-դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյան դատական հայց է ներկայացրել ԱԺ իմքայլական պատագամավոր Արուսյակ Ջուլհակյանի դեմ, քանի, որ վերջինս Յուրի Վարդնայանի գործով քննարկման ժամանակ ըստ փաստաբանի խախտել է Գևորգյանի անմեղության կանխավարկածը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ