05 02 2025

ԱՅՍ ՊԱՀԻՆ I ՈՒՂԻՂ I Դատական նիստ. Էրիկ Ալեքսանյանը հանդես է գալիս եզրափակիչ ելույթով



 

Հակակոռուպցիոն քրեական դատարանում տեղի է ունենում դատական նիստ դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա օգնական Թամարա Պետրոսյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործով։

Այս նիստում եզրափակիչ ելույթով է հանդես գալիս Էրիկ Ալեքսանյանը:

Ըստ մեղադրանքի՝ դատավորն ակնհայտ անարդար դատական ակտ է կայացրել և չարաշահել պաշտոնեական լիազորությունները. բավարարել է «Ֆազ» մականունով հայտնի քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի միջնորդությունը, փոխել է խափանման միջոցը և 2,5 մլն դրամ գրավի դիմաց նրան ազատել կալանքից։

Մեղադրանք է առաջադրվել նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանին՝ Քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածով, այն է՝ օժանդակել է պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելուն կամ լիազորություններն անցնելուն։

Նիստը նախագահում է  դատավոր Վահե Դոլմազյանը։

Դատական նիստը՝ ՈւՂԻՂ հեռարձակմամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ