Առողջապահության ապահովագրության համակարգը շատ կարևոր է, բայց այն հնարավոր չէ իրագործել այնպես, ինչպես ասում է առողջապահության նախարարը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանը՝անդրադառնալով առողջության համապարփակ ապահովագրության համակարգի վերաբերյալ նախագծին, որի համաձայն պետք է սահմանվի առողջապահության հարկ՝աշխատավարձի 6 տոկոսի չափով:
«Ինձ համար մի քիչ անհասկանալի է՝ինչո՞ւ է Արսեն Թորոսյանն ընտրել հենց այս մեխանիզմը, և ես չեմ բացառում, որ դա կարող է իրեն պարտադրած լինեն: Մենք հասկանում ենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը գումարներ չբերեց, ներդրումներ չկան, և գումարներ են պետք, որպեսզի ինչ-որ ձևով երկարաձգեն իրենց իշխանությունը: Համարում եմ, որ այս հարկ կոչեցյալը գումարներ հավաքելու միջոց է»,- ընդգծեց Մարինա Խաչատրյանը:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը