04 12 2019

Գրավել ե՞ք ամբիոնը, պարոն Ուրիխանյան․ ԱԺ նախագահին ԲՀԿ-ականի ելույթը դուր չեկավ



«Երկու օր է հետևում ենք մի իրավիճակի, որտեղ քննարկվում է, ու քաղաքապետն էլ մտնում է բանավեճի մեջ, թե ինչ հագուստով են իր մոտ եկել երկու միլիարդ դոլար ժողովրդի համար բերող մարդիկ կամ երբ են հեռախոսային խոսակցություներ ունենում կամ պատի տակ շարվելուց պատշաճ կերպով են զգաստ կանգնել, թե ոչ կամ թե ինչ տևողությամբ են կանգնած սպասել և այլն»,- ԱԺ ամբիոնից ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։ Ուրիխանյանը խոսեց նաև մայրաքաղաքում կուտակված աղբի մասին և ասաց, որ Երևանը ներդրողների համար գրավիչ չէ այդ պատճառով։ Վերջում էլ խնդրեց լուրջ ուշադրություն դարձնել քաղաքապետի կազմակերպչական ունակություններին։ Ելույթը դուրս չեկավ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին և ծավալվեց բանավեճ։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ