04 12 2019

Չի կարող որևէ հեղափոխություն նպաստել դրամահավաքի թվի աճին․ Արա Վարդանյան

Չի կարող որևէ հեղափոխություն նպաստել դրամահավաքի թվի աճին․ Արա Վարդանյան

Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը գրում է․

«Կայացավ Հիմնադրամի հերթական մարաթոնը, ստացվեց մոտ 10 միլիոն դոլարի խոստում։ Տեսնելով բազմաթիվ մեկնաբանություններ՝ չկարողացա այս պրոցեսից անմասն մնալ։ Կիսվում եմ իմ պրոֆեսիոնալ կարծիքով /ի վերջո 10 տարի ես եմ ղեկավարել այս կառույցը/։

Նախ եւ առաջ ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել բոլոր բարերարներին եւ այս դրամահավաքի կազմակերպիչներին՝ ի դեմս Հիմնադրամի աշխատակիցների։

Զուտ հեռուստամարաթոնի լավ կամ վատ լինելը ճաշակի խնդիր է, դրա համար սրա մասին չեմ խոսի։

Ինչ վերաբերվում է հայտարարված գումարին, ապա ասեմ, որ ինձ համար սա շատ սպասելի արդյունք է, ոչ քիչ է, ոչ էլ շատ։ Կարծում եմ, որ բավականին լավ գումար է։

Մեկ այլ հարց է, թե ինչ էին սպասում մարդիկ։ Ես բազմիցս նշել եմ, որ չի կարող որեւէ հեղափոխություն նպաստի դրամահավաքի թվի աճին։

Ճիշտ հակառակը, Սփյուռքը մտնում է սպասման ռեժիմ, որպեսզի հասկանա, թե ինչ է կատարվում, եւ սա շատ բնական է։ Անշուշտ, որոշ դերակատարում ունեցավ նաեւ իմ անձի հետ կապված շինծու գործը, բայց կասկած չունեմ, որ այս առումով ազդեցությունը չնչին էր։

Միանշանակ ազդեցություն են ունեցել նոր ինքնաթիռ գնելու մասին լուրերը, շռայլ ծախսերը եւ նմանատիպ նորությունները։ Չեմ կարծում, որ ՀՀ Վարչապետի խոսքը ուղղված Սփյուռքին ճիշտ էր կառուցված եւ նպաստում էր դրամահավաքի լավ արդյունք գրանցելուն։ Մի կողմից հայտարարում ես, որ 20 միլիոն դոլար ես ուզում հավաքել, մյուս կողմից ասում ես, որ կառավարությունը «օդից» լրացուցիչ 100 միլիոն դոլար է բերել։ Սա դրամահավաքը վնասող հայտարարություն էր։ Սփյուռքը ցանկանում է տեսնել կայունություն, սա է ամենամեծ գրավականը լուրջ նվիրատվություններ ստանալու համար։Ցավոք, կալանավորված եմ, թե չէ շատ ասելիքներ ունեմ, բայց դա էլ ազատության մեջ լինելուց հետո։Լավ մնացեք»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ