03 12 2019

Այո, կարող է մի իրավիճակ ստեղծվել, որ հարուստներն ազատվեն ծառայությունից․ Ալեն Սիմոնյան



«Հայկ Սարգսյանն ասել է, որ խմբակցությունում չի քննարկվել, սկզբում ներկայացրել է հանրությանը, որը ես ողջունում եմ, որ նախևառաջ հասկանանք հանրության տրամադրվածությունը։ Այն բանը, որ մենք պետք է ունենանք արհեստավարժ զինված ուժեր, կարծում եմ՝ դա որևէ մեկի մոտ կասկած չի առաջացնում։ Այն, որ ցանկալի է՝ սահմանագիծը պահեն ոչ թե նորակոչիկները՝ 18-19 տարեկան երիտասարդները, այլ ավելի մեծ փորձ ունեցող մարդիկ, նույնպես որևէ մեկի մոտ կասկած չի առաջացնում։ Այն փաստը, որ շատերը դրա պատճառով լքում են Հայաստանը, նույնպես որպես խնդիր առկա է։ Մենք այս քննարկումով պետք է գտնենք այն ոսկե միջինը, որ կարողանանք լուծում տալ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատագամավոր Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով Հայկ Սարգսյանի արագացված զինվորական ծառայության մասին նախագծին։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ