«Հայկ Մարությանի հրաժարականի որևէ անհրաժեշտություն չեմ տեսնում և որևէ ձևով չեմ մեղադրում պարոն Մարությանին որևիցե հարցի շուրջ։ Պարոն Մարությանը կատարել է իր գործառույթը և մնացել է իր գործառույթների մեջ։ Որպես իրավաբան կարող եմ ասել՝ օրենսդրական առումով որևէ խախտում չեմ տեսնում, այլ հարց է, որ միգուցե օրենսդրական բաց գոյություն ունի, որն այսօր ընդդիմությունը փորձում է շահարկել»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը