02 12 2019

Հայկ Սարգսյանի նախագիծը ծիծաղելի է․ Ազատամարտիկ



Նոր նախագիծը դեմ է բանակի կառուցվածքին: Այս մասին մամուլի ասուլիսում ասաց «Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանը՝ անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատագամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած նախագծին, որով արտասահմանում բնակվող պարտադիր զինվորական ծառայություն չանցած մինչև 27 տարեկան երիտասարդները հնարավորություն կունենան գալ Հայաստան, վճարել 10 մլն դրամ և ծառայություն անցնել ընդամենը մեկ ամսով: «Վստահ եմ, որ նախագիծը չի անցնելու, որովհետև սա բառիս բուն իմաստով ծիծաղելի բան է»,- նշեց Սիսլյանը և ընդգծեց, որ ֆինանսական առումով էլ սա ոչինչ չի տալու բանակին, որովհետև այն պետբյուջեի դիմաց չնչին գումար է: Ինչ վերաբերում է հարցին՝ եթե նախագիծն ընդունվի, մեկ ամսվա ընթացքում երիտասարդը կհասցնի՞ լիարժեք տիրապետել զինվորական ծառայությանը, բանախոսը պատասխանեց, որ զինվոր դառնալու համար նվազագույնը 6 ամիս է հարկավոր, որպեսզի նա և՛ կարողանա զինվորական պատրաստվածություն ստանալ, և՛ գնա սահման՝ իրավիճակը տեսնելու համար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ