30 11 2019

Մի հարցի շուրջ կլինի՞ մեկ հստակ դիրքորոշում լսենք. Արսեն Բաբայան

Մի հարցի շուրջ կլինի՞ մեկ հստակ դիրքորոշում լսենք. Արսեն Բաբայան

 ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղական Արսեն Բաբայանը գրում է․

«Երբ վարչապետ Փաշինյանի պատվիրակությունը հատուկ պատվիրված չվերթով 300.000 դոլար ծախսով ԱՄՆ է մեկնում, պաշտպաններն ասում են, թե շատ ճիշտ է արել, որ պետությունն է վճարել եւ ոչ թե որեւէ մասնավոր (օլիգարխ):

Երբ քաղաքապետարանին մասնավորը (օլիգարխ) շուրջ 500.000 դոլարի Կամազներ է նվիրում, այդ նույն պաշտպաններն ասում են, թե շատ ճիշտ է արել, պետության միջոցներն է խնայել:

Է հետո՞... վերջի մի հարցի շուրջ կլինի՞ մեկ հստակ դիրքորոշում լսենք:

Հ.Գ. բայց մաքուր հայերենով ասեցին, կոռուպցիան վերացվել է, վերջ... հանկարծ չմտածեք, թե կոռուպցիա կա»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ