Factor.am-ը գրում է․ «ԱԺ պատվիրակության ԱՄՆ կատարած հնգօրյա այցը պետական բյուջեի վրա արժեցել է 5 մլն դրամ: Սա ներառում է ավիատոմսերը, օրապահիկը և գիշերակացը: Այս մասին Factor.am-ին փոխանցում են Ազգային ժողովի աշխատակազմից՝ մեր գրավոր հարցմանն ի պատասխան:
Նշենք, որ պատվիրակության կազմում են եղել ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Լիլիթ Մակունցը, խմբի անդամներ Վահե Էնֆիաջյանը, Էդմոն Մարուքյանը և Տաթեւիկ Հայրապետյանը: Սա այս գումարման խորհրդարանի պատգամավորների առաջին պաշտոնական այցն է եղել»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը