28 11 2019

ԼՂ գոտում հումանիտար ակցիաները հարկավոր Է շարունակել․ ՌԴ ԱԳՆ

ԼՂ գոտում հումանիտար ակցիաները հարկավոր Է շարունակել․ ՌԴ ԱԳՆ

ՌԴ-ն ողջունում Է Ադրբեջանի եւ Հայաստանի լրագրողների փոխայցերը, ինչպես նաև ԼՂ հիմնահարցի կարգավորման շրջանակում բնակչությանը խաղաղության նախապատրաստելուն միտված հումանիտար մյուս ակցիաները: Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտնել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, նշում է ТАСС-ը։

«Այդ այցերը կայացել են նոյեմբերի 17-ի եւ 21-ի միջեւ ընկած ժամանակաշրջանում՝ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի կոորդինացնող դերակատարությամբ,-նշել Է նա:-Դրանց լրագրողներ են մասնակցել Ադրբեջանից, Հայաստանից եւ Լեռնային Ղարաբաղից: Մենք այդ համատեղ միջոցառումը դիտում ենք որպես հայերի եւ ադրբեջանցիների միջեւ շփումների հաստատմանը նպաստելու կողմերի մտադրությունների դրսեւորում: Գտնում ենք, որ այդօրինակ հումանիտար ակցիաները, որոնք միտված են բնակչությանը խաղաղության նախապատրաստելուն, հարկավոր Է շարունակել, եւ մենք, անտարակույս, կպաշտպանենք դրանք»:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը «կշարունակի կողմերին անհրաժեշտ միջնորդական աջակցություն ցուցաբերել ղարաբաղյան կարգավորման գործում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ