28 11 2019

Սիրելի Մարկոս, Ձեր հարցի խնդիրն այն է, որ այն ձայնագրվի և հնչի եթերում․ Հակոբ Կարապետյան

Սիրելի Մարկոս, Ձեր հարցի խնդիրն այն է, որ այն ձայնագրվի և հնչի եթերում․ Հակոբ Կարապետյան

Այսօր՝ նոյեմբերի 28-ին, մամուլի ասուլիսի ժամանակ Երևանի ավագանու ԲՀԿ-ական անդամ Մարկոս Հարությունյանը, դիմելով քաղաքապետ Հայկ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանին, հիշեցրեց վերջինիս խոսքերն այն մասին, որ Ալեքսանյանի հետ կապակցված այն ընկերությունները, որոնց մասին հանրությունը տեղյակ է, որևէ նվիրատվություն չեն արել Երևանին. «Լո՞ւրջ եք ասում, որ չգիտեք՝ «Ալեքս հոլդինգ» ՍՊԸ-ն Սամվել Ալեքսանյանին է»:

«Հարգելի պարոն Հարությունյան, սիրելի Մարկոս, եթե Ձեր հարցի հարցի խնդիրն այն է, որ այն ձայնագրվի և հնչի եթերում, ես դրա հետ որևէ խնդիր չունեմ»,-ասաց Կարապետյանը:

Կարապետյանի խոսքերը դուր չեկան ավագանու ներկայացուցչին, ով միանգամից ընդհատեց վերջինիս. «Այսքան ժամանակ է ինձ ճանաչում եք, Ձեր կարծիքն իմ մասին իրո՞ք այդպիսին է, որ ես կարիք ունեմ եթերով երևալու: Ես ընդամենը որպես ավագանու անդամ հարց եմ տալիս: Խնդրում եմ պատասխանել հարցիս: Դուք ինձ վիրավորեցիք: Պարոն Կարապետյան, հավաստիացնում եմ, ինձ այնքան մարդ է ճանաչում, այնքան տեղ եմ երևացել, որ եթերով երևալու կարիք չունեմ»:

«Վերնագրերը՝ և նրանք վրդովված դուրս եկան դահլիճից», - արձագանքեց Հակոբ Կարապետյանը՝ ավելացնելով. «Անկեղծ ասած, ես կարծում եմ՝ միայն մեռած մարդը PR անելու կարիք չունի»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ