25 11 2019

Հայաստանի նախագահությունը ԵԱՏՄ-ում եղել է չափազանց արդյունավետ․ Շավարշ Քոչարյան



«Բոլոր անդամ պետություններն են ընդգծում, որ Հայաստանի նախագահությունը եղել է չափազանց արդյունավետ: Այդ արդյունավետության արձանագրումը նաև այն է, որ մեր նախագահության օրոք հատուկ շեշտադրում կատարվեց ԵԱՏՄ արտաքին գործունեությանը: Չի եղել այնպիսի նախադեպ, երբ որ ԵԱՏՄ բարձրագույն խորհուրդը հավաքվում է և ներկա են երկու այլ պետությունների առաջին դեմքեր, ինչպես եղավ Երևանում՝ Սինգապուրը և Իրանը: Քանի որ արտաքին բաղադրիչը ձեռնտու է, շահեկան է բոլորի համար, ապա բնական է, որ բոլորը շահագրգռված են: Այն գնահատականները, որ մենք ստացել ենք, շատ բարձր են»,-  ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ