Գուցե և հնդիկներն էլ են անհրաժեշտ, և ոչ միայն, սակայն պետական շահերի տեսանկյունից ժողովրդագրական զարգացումները պետք է թելադրված լինեն հստակ կանխատեսելի ռազմավարությամբ:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արդարադատության նախկին նախարար, ԲԴԽ նախկին անդամ Գևորգ Դանիելյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Գուցե և հնդիկներն էլ են անհրաժեշտ, և ոչ միայն, սակայն պետական շահերի տեսանկյունից ժողովրդագրական զարգացումները պետք է թելադրված լինեն հստակ կանխատեսելի ռազմավարությամբ, հանգեցնեն շահեկան իրավիճակների (օրինակ՝ ՈՂՋԱՄԻՏ շրջանակով հնդիկների համայնքի փաստն ինքնին հսկայական դերակատարում կարող է ունենալ Հնդկաստանի հետ հիրավի բարիդրացիական, և ոչ թե զուտ չոր ձևական դիվանագիտական հարաբերություններ ձևավորելու համար), այդ թվում՝ հայ համայնքի ընդունելի կարգավիճակի երաշխավորմանը: Ինքնաբուխ, զուտ առանձին բիզնեսմենների շահերը սպասարկող և պետական քաղաքականությամբ չծրագրավորված երևույթների պարագայում որևէ մեկը չի կարող խոստանալ, որ ամեն ինչ կավարտվի սոսկ սրճարանային միջադեպերով և չի հանգեցնի պետությունների հարաբերությունների աննախադեպ վատթարացման»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը