23 11 2019

Վաղը «հեղափոխականները» պահանջելու են Փաշինյանի անհապաղ հրաժարականը.Շարմազանով

Վաղը «հեղափոխականները» պահանջելու են Փաշինյանի անհապաղ հրաժարականը.Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մեկ տարի առաջ ինձ և իմ Հանրապետական ընկերներից շատերին հորդորում էին, թե մի քննադատեք Փաշինյանին, թողեք՝ մարդը աշխատի:

Այսօր այդ մարդկանցից շատերը մեզ մեղադրում են իշխանությունը Փաշինյանին զիջելու մեջ՝ մոռանալով, որ միակ ուժը, ով չողջունեց «թավշյա» իշխանազավթումը՝ հանրապետականն էր և, բացառությամբ ինձ և իմ մի քանի հանրապետական ընկերների, որևէ մեկը չէր համարձակվում քննադատել Փաշինյանի՝ իզմեր չունեցող ապազգային քաղաքականությունը, իսկ վաղը՝ «հեղափոխականները» պահանջելու են նրա անհապաղ հրաժարականը:

Հ.Գ. Հայաստանին անհրաժեշտ է ոչ թե պոպուլիստական իշխանություն և հեղափոխություններ, այլ ազգային արժեքների վրա պինդ կանգնած պետականամետ քաղաքական համակարգ և էվոլուցիոն բարեփոխումների համակարգային ծրագիր: Իսկ դրա համար պետք է զերծ մնալ թե՛ հեղափոխություններից և թե՛ պոպուլիզմից ու առաջնորդվել հստակ իզմերով:

Հ.Հ.Գ. Դրան հասնելու առաջին քայլը՝ պարտադրել անցկացնել արտահերթ ընտրություններ, որոնք պետք է անցնեն գաղափարական, այլ ոչ թե անձնական բանավեճերի պայմաններում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ