Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին կարիերայի և ձեռներեցության տոնավաճառին լրագրողների հետ զրույցում չցանկացավ անդրադառնալ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությանը՝ Բաց հասարակության հիմնադրամների գրասենյակի և դրանից բխող հնարավոր վտանգների մասին։
Հարցին, թե ՀՀ դատաիրավական բարեփոխումներից հետո կլինեն ամերիկյան գործարարներ, որոնց կհետաքրքի երկիրը բիզնես գործունեության համար, դեսպանը պատասխանեց․ «Ուզում եմ ուրախությամբ նշել, որ մեր աջակցության ծավալներն ավելացել են՝ հաշվի առնելով այն ներուժն ու հանձնառությունը, որ մենք տեսնում ենք Հայաստանում ՀՀ կառավարության կողմից։ Մեր ուղերձը ՀՀ կառավարությանն այն է, որ պետք է ապահովվի խաղի հավասար կանոններ, թափանցիկություն, պետք է լինի կանխատեսելիություն, որոշումների կայացման գործընթացը պետք է հստակ լինի։ Այստեղ մենք տեսնում ենք զգալի ջանք այդ ուղղությամբ, մենք փորձելու ենք ամերիկյան բիզնեսին ներկայացնել ինչ հնարավորություններ կան այստեղ և ՀՀ իշխանություններին ներկայացնել այն խնդիրները, որոնք ներդրողների համար կարող են մտահոգիչ լինի»։
Ես համոզված եմ, որ ՀՀ-ի ամենամեծ ռեսուրսը Հայաստանի մարդիկ են, և անչափ կարևոր է մարդկային կապիտալում ներդրում անելը։ Նաև սա է պատճառը, որ ուղղություններից մեկը, որով ֆինանսավորումն աճել է, կրթական փոխանակումների ուղղությունն է, որը մանսագիտական կատարելագործման հնարավորություն կտա»։
Դեսպանը նաև հավելեց․ «Այսօրվա Հայաստանի համար դրական է այն, որ եթե կան մարդիկ, ովքեր համաձայն չեն Կառավարության հետ, ազատ են արտահայտելու իրենց կարծիքը»
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը