21 11 2019

Որքա՞ն գումար է ծախսվել Փաշինյանի՝ Իտալիա այցի վրա․ հարցում՝ գործադիրին

Որքա՞ն գումար է ծախսվել Փաշինյանի՝ Իտալիա այցի վրա․ հարցում՝ գործադիրին

«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը հայտնել է, որ «Մեկ Հայաստան» կուսակցության անունից պաշտոնական հարցում են ուղարկել ՀՀ կառավարություն:

«Կից ներկայացնում եմ հարցման ամբողջ տեսքտը եւ սպասում ենք ՀՀ կառավարության պաշտոնական պատասխանին:

«Հարգելի պարոն Աղաջանյան,

Համաձայն ՀՀ Սահմանադրության 42-րդ եւ 51-րդ հոդվածների եւ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի` խնդրում եմ ինձ տրամադրել տեղեկություններ հետեւյալի մասին:

1. «ՀՀ արարողակարգի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ինչպիսի՞ այցով է վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել Իտալիայի Հանրապետություն։

2. Այցելության ընթացքում Հայաստան-Իտալիա միջպետական հարաբերությունների եւ Հայաստան-ԵՄ շրջանակներում համագործակցության ինչպիսի՞ օրակարգ է նախատեսված /խնդրում եմ ներկայացնել պաշտոնական եւ ոչ պաշտոնական հանդիպումների շրջանակը/։

3. Այցելության օրակարգով ի՞նչ արդյունքներ է ակնկալվում ՀՀ պետական եւ ազգային շահի, Հայաստան-Իտալիա եւ Հայաստան-ԵՄ օրակարգերի շրջանակներում համագործակցության առումով, հայ-իտալական միջպետական գործակցության զարգացման նպատակով փոխշահավետ ո՞ր ոլորտներում /տնտեսություն՝ ներդրումային ծրագրեր, գիտություն, մշակույթ եւ այլն/ եւ ինչպիսի՞ համաձայնագրեր են ստորագրվել։

4. Պատվիրակության կազմը /խնդրում եմ ներկայացնել պետական պաշտոնյաների եւ նրանց ուղեկցող անձնակազմերի, ինչպես նաեւ այցելությանը մասնակից գործարար, գիտական, մշակութային շրջանակների եւ մեդիայի ներկայացուցիչների ցանկը/։

5. ՀՀ պետական բյուջեից որքան գումար է ծախսվել տվյալ այցելության վրա»

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ