13 01 2024

Գործադիրի ղեկավարի մարզային վերջին այցերն աղմկահարույց շոուներ են հիշեցնում. «Ժողովուրդ»

Գործադիրի ղեկավարի մարզային վերջին այցերն աղմկահարույց շոուներ են հիշեցնում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի մարզային այցերից հետո ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություններ է մեկնարկել ՀՀ քաղաքաշինության կոմիտեում:

Գործադիրի ղեկավարի մարզային վերջին այցերն իսկական աղմկահարույց շոուներ են հիշեցնում. վերջինս այցելում է մարզեր, խնդիրներ արձանագրում, տեղում հրահանգներ տալիս ու վերջում էլ տվյալ մարզի մարզպետին ազատում աշխատանքից:

Մարզեր շրջայցերի ընթացքում Փաշինյանը բազմաթիվ դժգոհություններ հայտնեց ջրի թույլ ծորակներից, լոգարանի ցնցուղներից: Փաշինյանի նյարդերն այնքան տեղի տվեցին, որ դպրոցի սանհանգույցի ցնցուղն անգամ չխնայեց. քանդեց և տվեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ձեռքը՝ հանձնարարելով ճշտել դրա գինը, ինչն այդպես էլ օդում կախված մնաց:

Բացի թերություններն արձանագրելուց ու մեծ աղմուկ բարձրացելուց, ի՞նչ է արվում, որպեսզի այդ թերություններն իսկապես շտկվեն, իսկ մեղավորները՝ պատժվեն:

Վարչապետի խոսնակ Նազելի Բազդասարյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հարցերին ի պատասխան, ասաց, որ մարզային այցերից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություններ է մեկնարկել ՀՀ քաղաքաշինության կոմիտեում պետական բյուջեի միջոցներով մի շարք հանրակրթական ու մարզամշակութային հաստատությունների կառուցման աշխատանքների, ինչպես նաեւ դրանց նախագծման, հեղինակային եւ տեխնիկական հսկողության նպատակով հատկացված պետական միջոցների կառավարման օրինականության եւ արդյունավետության վերահսկողության նպատակով»։

Առավել մանրամասն թերթի այսօրվահամարում

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ