21 11 2019

Վարչապետի գործը ի՞նչ կապ կարող է ունենալ սիրո քարոզի հետ․ Վահան Բաբայան

Վարչապետի գործը ի՞նչ կապ կարող է ունենալ սիրո քարոզի հետ․ Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Սեր քարոզող վարչապետը

2018թ սկսած ժողովրդի անվան տակ ատելություն քարոզող Նիկոլ Փաշինյանը երեկ արեց մի սենսացիոն բացահայտում: Պարզվում է,որ այլախոհներին,ընդդիմադիրներին,ակտիվիստներին հայհոյող,սպառնացող և անիծողը դա ժողովուրդն է,ինքը ինչ մեղք ունի: Ասում է նախկինների հանդեպ դա ժողովրդի վերբերմունքն է: Ստացվում է մի հետաքրքիր պատկեր,որ վաղը բոլոր խախտումները,օրենքի հետ անհամապատասխանությունները, բացթողումները վերագրվելու են ժողովրդին ,այլ ոչ թե Փաշինյանին: Նիկոլը կապ չունի փաստորեն այդ ատելության հետ դա անում է միայն ժողովուրդը,իսկ ինքը համատարած սեր է քարոզում:

Եթե տեսականորեն կամ ինչ որ մթագնած կամ կիսամթագնած ուղեղով մեկը դրան հավատա,բա ոչ նախկինների,բայց նիկոլական աղանդի գերագույն հովիվի հանդեպ քննադատողների դեպքում ինչու՞ է նույն ատելության մեխանիզմը գործում:

Սեր քարոզող վարչապետ աշխարհը չի տեսել,ավելին պատմությունը չի տեսել: Վարչապետի գործը ինչ՞ կապ կարող է ունենալ սիրո քարոզի հետ: Գուցե իշխանափոխությունից հետո այս թեզը օգնի Նիկոլին ՀՀ-ում հիմնել նոր աղանդ,եթե մարդիկ ուզում են հավատալ իրեն,թող ապրեն այդ հավատով,բայց պետությունն ու մեր ազգը ինչ՞մեղք է գործել,որ պարտավոր է հանդուրժել այս թատրոնը:

Հիսուսի հետ համեմատվելը ի դեպ չի կրում պատահական բնույթ և դա մշակված հոգեբանական հնարք է,որի միջոցով ուղեղների լվացման և ներշմչման համար բացվում է նոր ավելի լայն հնարավորություն»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ